Հնդկաստանի հետ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ. Պապիկյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i197682-Հնդկաստանի_հետ_համագործակցությունը_թևակոխել_է_զարգացման_նոր_փուլ._Պապիկյան
Հնդկաստանի հետ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2023 07:30 Asia/Tehran
  • Հնդկաստանի հետ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ. Պապիկյան

Հնդկաստանի հետ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:

Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Դեսպանը հայտնել է հնդկական կողմի պատրաստակամությունը համագործակցության զարգացման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

armeniasputnik.am