Հայաստանն ու Ղազախստանն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները
Ամերիկյան պարբերականը Հայաստանին և Ղազախստանին մեղադրել է Ռուսաստանին օգնելու մեջ: Թերթը գրել է.-«Հայաստանն ու Ղազախստանը օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները ռազմական տեխնոլոգիաներ ներմուծելու հարցում»:
Արևմտյան երկրները, հատկապես ամերիկացիները Ուկրաինայի պատերազմը սանձազերծելուց հետո, քայլեր ձեռնարկեցին Ռուսաստանին թուլացնելու համար և խիստ պատժամիջոցներ կիրառեցին այս երկրի դեմ: Դա այն դեպքում,երբ արևմտյան երկրները և նրանց դաշնակիցները փաստացի բորբոքում են պատերազմը՝ Ուկրաինա ուղարկելով տեխնիկա, զենք և ռազմական փորձագետներ: Ամեն դեպքում, չնայած պատժամիջոցների դեմ երկրների համար նախատեսված պատիժներին, որոշ երկրներ օգնում են Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի անարդար պատժամիջոցները։ Վերջերս New York Times թերթը մեղադրել է Հայաստանին և Ղազախստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնելու մեջ։
Ամերիկյան New York Times պարբերականը ապրիլի 18-ին իր «Ռուսաստանը, շրջանցելով պատժամիջոցները, ներմուծում է արևմտյան ռազմականտեխնոլոգիաներ» վերնագրով հոդվածում Հայաստանը ներկայացրել է, որպես էլեկտրոնային չիպեր ու ռազմական նշանակության էլեկտրոնային այլ ապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող երկիր: Ըստ թերթի՝ Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները:
New York Times-ը վկայակոչելով ամերիկյան հարկային ծառայությունների և առևտրի նախարարության աշխատակիցների մարտի 24-ի խորհրդակցական նիստի ժամանակ օգտագործված սլայդային նյութերը, որոնք հայտնվել են թերթի տրամադրության տակ, գրել է,-«ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաներին մտահոգում է այն փաստը, որ Ռուսաստանը ձեռք է բերում ամերիկյան և եվրոպական ապրանքներ՝ դրանք ներմուծելով Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների տարածքով:
ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կնիքով նշված մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 515 տոկոսով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ, իսկ Եվրամիությունից՝ 212 տոկոսով ավելի քան 2021 թվականին։ Այնուհետև Հայաստանն այդ նույն ապրանքների 97 տոկոսը արտահանել է Ռուսաստան»:
«Ռուսաստանի կողմից գնված տեխնիկան օգտագործվում է այս երկրի ռազմական արդյունաբերության մեջ, հատկապես հրթիռների արտադրության ոլորտում» գրում է New York Times թերթը։