Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/armenia-i198708-Թուրքիան_փակել_է_օդային_տարածքը_Հայաստանից_դեպի_երրորդ_երկրներ_թռիչքների_համար._Չավուշօղլու
Թուրքիան իր օդային տարածքը փակել է հայկական ավիաընկերությունների՝ դեպի երրորդ երկրներ չվերթներ կատարող ինքնաթիռների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2023 08:03 Asia/Tehran
  • Թուրքիան փակել է  օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու

Թուրքիան իր օդային տարածքը փակել է հայկական ավիաընկերությունների՝ դեպի երրորդ երկրներ չվերթներ կատարող ինքնաթիռների համար։

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։

«Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ չվերթների համար։ Մենք ինքնաթիռները մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, բայց օդանավերի եւ մասնավոր ջեթերի թռիչքը մեր երկրի օդային տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները [Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ]։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, ապա մենք այլ միջոցների կդիմենք»,- ասել է նա։

news.am