Թուրքիայի օդային տարածքով հայ պաշտոնյաների թռիչքներն արգելվել են
Մայիս 07, 2023 07:01 Asia/Tehran
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի երկինքը փակ է ՀՀ պաշտոնյաների թռիչքների համար:
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի երկինքը փակ է հայ պաշտոնյաներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխադրող VIP թռիչքների համար։ Օրեր առաջ Թուրքիան փակել էր իր երկինքը նաև հայկական Fly One ավիաընկերության թռիչքների համար։
Վերջին շրջանում Երևանի և Անկարայի միջև լարվածությունն աճել է:
Պիտակ