Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i200648-Մոսկվայում_ընթանում_է_Հայաստանի_Ռուսաստանի_և_Ադրբեջանի_եռակողմ_աշխատանքային_խմբի_հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2023 11:32 Asia/Tehran
  • Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։

«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ», - ​​ասել է Մատվեևը։

Ավելի վաղ Օվերչուկը լրագրողներին ասել էր, որ հանդիպմանը քննարկվելիք հարցերը «վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգի հետ կապված տեխնիկական մանրամասներին»։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք պայմանավորվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։

https://armenpress.am/arm/news/1112405.html