Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i200960-Հայաստանի_և_Թուրքիայի_արտաքին_գործերի_նախարարները_հեռախոսազրույց_են_անցկացրել
Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2023 06:31 Asia/Tehran
  • Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:

armenpress.am