Հայ ազգը՝ գոյատևելու և պատմությունից ջնջվելու ճանապարհների մեջտեղում
https://parstoday.ir/hy/news/armenia-i201022-Հայ_ազգը_գոյատևելու_և_պատմությունից_ջնջվելու_ճանապարհների_մեջտեղում
Կովկասի հարցերով փորձագետը կարծում է, որ որքան էլ Հայաստանը նահանջի, անխուսափելիորեն ստիպված է լինելու տեղի տալ Ադրբեջանի և Թուրքիայի նոր պահանջներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2023 07:20 Asia/Tehran
  • Հայ ազգը՝ գոյատևելու և պատմությունից ջնջվելու ճանապարհների մեջտեղում

Կովկասի հարցերով փորձագետը կարծում է, որ որքան էլ Հայաստանը նահանջի, անխուսափելիորեն ստիպված է լինելու տեղի տալ Ադրբեջանի և Թուրքիայի նոր պահանջներին։

Սեյեդ Մոհամմադ Ռեզա Դամավանդին ISNA-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ հայերը կանգնած են  գոյատևման և պատմությունից ջնջվելու ճանապարհների միջև:

Նա նշել է. «Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թեև այդ որոշումը կնպաստի  Հայաստանի բարգավաճմանը, սակայն երկարաժամկետ հեռանկարում խնդրահարույց կլինի։ Բանակցություններին զուգահեռ, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց ազդեցությանը ականատես կլինենք առաջիկա օրերին»։

Դամավանդին նշել է. «Փաշինյանի ներկայությունը Թուրքիայում Էրդողանի երդմնակալության արարողությանը նույնպես ցույց է տալիս, որ բանակցություններում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց արդյունքները կտեսնենք ավելի ուշ»։

Փորձագետը նշում է, որ  Զանգեզուրի միջանցքն Իրանի համար սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է, հավելելով. «Որքան էլ Հայաստանը նահանջի, պետք է տեղի տա  Ադրբեջանի և Թուրքիայի ավելի մեծ պահանջներին»:

Նրա խոսքերով. «Բաքուն չի ընդունում Հայաստանի պատմական ինքնությունը և կարծում է, այդ երկրի բոլոր հողերը պատկանել են Ադրբեջանին: Ուստի Ադրբեջանի ծրագրերը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի համար շահավետ են, սակայն երկարաժամկետ հեռանկարում անպայման մարտահրավեր են դառնալու  Երևանի համար»: