Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում, Լաչինի միջանցքում իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i201224-Եվրախորհրդարանը_կքննարկի_ԼՂ_ում_Լաչինի_միջանցքում_իրավիճակը_Հայաստանի_և_Ադրբեջանի_հարաբերությունները
Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 12, 2023 18:01 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում, Լաչինի միջանցքում իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 13-ի նիստում նախատեսված են դեբատներ, այդ թվում «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով, կլինեն հարցեր՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:

Ադրբեջանն ապօրինի կերպով անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Ադրբեջանի այդ քայլը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։

armenpress.am