Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/armenia-i202128-Փաշինյանն_ու_Էրդողանը_քննարկել_են_երկկողմ_հարաբերությունների_կարգավորման_գործընթացը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2023 14:03 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը վարչապետին՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։

armenpress.am