Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i202182-Սյունիքի_մարզկենտրոնից_դեպի_Երևան_եկող_նոր_ավտոճանապարհ_է_կառուցվում._Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2023 08:31 Asia/Tehran
  • Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում։

«Այն արդեն ավարտական փուլին է մոտենում։ Այս տարի անպայման կավարտենք չէ՞։ Դուք հիշում եք, որ հայտնի իրադարձություններից հետո Իրանի Իսլամական Հանրապետության սահման տանող ճանապարհն անցնում էր  Տաթևի ոլորաններով, որը դժվարանցանելի ճանապարհ էր և որը միաժամանակ  լիարժեք ծառայեց, և այս ընթացքում մենք կարողացանք  ապահովել այդ ճանապարհի գործունակությունը։ Նաև դա այն բանի շնորհիվ էր, որ Տաթև-Աղվանի  ճանապարհահատվածը նախապես պլանավորված էր եղել, իհարկե, հանգամանքների բերումով մենք արագացրինք, ընթացքում որակի հետ կապված խնդիր առաջացավ, բայց հաղթահարեցինք։ Բայց դրանից հետո որոշվեց երկրորդ ճանապարհը կառուցել՝ Տաթև-Լծեն-Շամբ և Նորավան-Լծեն-Շամբը։ Սա էականորեն կրճատում է Մեղրիից և Կապանից Երևան եկող ճանապարհը և արդեն կունենանք այլընտրանքային ճանապարհ, որը շատ կարևոր է», - դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ հարցրեց Փաշինյանը։

aysor.am