Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. ԱԳՆ խոսնակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i202430-Ադրբեջանը_Լեռնային_Ղարաբաղում_էթնիկ_զտումների_ագրեսիվ_քարոզչություն_է_իրականացնում._ԱԳՆ_խոսնակ
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2023 07:45 Asia/Tehran
  • Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասին խոսելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների իր ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ ԼՂ-ի դեմ «Վրեժ 3» նոր գործողության մասին պետական ​​հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83%-ը «այո» են ասել», -գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Նա նշել է, որ սա թշնամանքի բացահայտ դրսեւորում է, որը պարտադիր միջազգային դատապարտման և կանխարգելման կարիք ունի։

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ 2022 թվականի դեկտեմբերից։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքի մուտքի Խաքարի գետի կամուրջը և անցակետ տեղադրել։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունից կտրվել են ղարաբաղյան Եղցաոհ, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր գյուղերը։

Հունիսի 15-ին Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է երթևեկությունը, այդ թվում՝ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի համար։ Հունիսի 23-ին Լաչինի միջանցքով վերականգնվել է երթևեկությունը՝ 10-օրյա ընդհանուր շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան հիվանդներին տեղափոխելու համար։