Ալիև. Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i202494-Ալիև._Հայաստանը_խոչընդոտում_է_Զանգեզուրի_միջանցքի_բացմանը
Ադրբեջանի Հանրապետության նախագահն ասել է,-«Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը: Զանգեզուրի միջանցքը ևս մեկ պարտավորություն է, որը Հայաստանը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ պայմանագրով և, հետևաբար, պետք է կատարվի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2023 14:25 Asia/Tehran
  • Ալիև. Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը

Ադրբեջանի Հանրապետության նախագահն ասել է,-«Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը: Զանգեզուրի միջանցքը ևս մեկ պարտավորություն է, որը Հայաստանը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ պայմանագրով և, հետևաբար, պետք է կատարվի»։

Ինչպես հաղորդում է «Ազերթաջ»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում այդ մասին հայտնելով, ասել է,-«Կանխելով այս միջանցքի բացումը, Հայաստանը կանխել է Ադրբեջանի հիմնական մասի միացումը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքին»։ 

Նա հավելել է,-«Բաքուն  չի ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում  Ադրբեջանի դեմ ուղղված միակողմանի և կողմնակալ հայտարարությունները»։

Ադրբեջանը նաև Հայաստանին մեղադրել է  Նախիջևանի հետ սահմանին  անդրսահմանային բնապահպանական աղետներ ստեղծելու մեջ։ Նրա խոսքերով՝ խախտվում է 1991 թվականի կոնվենցիայի պարտավորությունը, ուր նշված է, որ համապատասխան երկրները պետք է միմյանց հետ խորհրդակցեն՝ խուսափելու համար անդրսահմանային անբարենպաստ ազդեցությունից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է  տարածաշրջանում հասնել խաղաղության , ապա պետք է իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Ղարաբաղից:

«Չնայած Հայաստանը ստիպված էր ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս կան հայկական զինված ուժեր», - ասել է Ալիևը՝ զգուշացնելով, որ ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն:

Ալիևն ընդգծել է,-«Եթե Հայաստանը իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղությամբ, ապա Ղարաբաղում գտնվող նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս գան տարածաշրջանից»։