Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը
https://parstoday.ir/hy/news/armenia-i202896-Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմանին_հանդիպել_են_Մհեր_Գրիգորյանը_և_Շահին_Մուստաֆաևը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2023 07:02 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը:

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը»: