Ադրբեջանի արտգործնախարարը սպառնացել է «բոլորին և առաջին հերթին Հայաստանին»
https://parstoday.ir/hy/news/armenia-i202944-Ադրբեջանի_արտգործնախարարը_սպառնացել_է_բոլորին_և_առաջին_հերթին_Հայաստանին
Բոլորը, և առաջին հերթին Հայաստանը, պետք է հասկանան, որ ոչ մի սադրանք անպատասխան չի մնա, և այդ պատասխանը կտրվի ամենակոշտ ձևով, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2023 06:14 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտգործնախարարը սպառնացել է «բոլորին և առաջին հերթին Հայաստանին»

Բոլորը, և առաջին հերթին Հայաստանը, պետք է հասկանան, որ ոչ մի սադրանք անպատասխան չի մնա, և այդ պատասխանը կտրվի ամենակոշտ ձևով, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը

Նա նշել է, որ էլ ավելի մեծ լարվածության ստեղծումը բացասաբար է անդրադառնում խաղաղ գործընթացի վրա, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ճիշտ է, Բայրամովը մոռացել էր պարզաբանել, որ Արցախում և Հայաստանի սահմանին անվերջ սադրանքների նախաձեռնողը Ադրբեջանն է։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կարճ ժամանակով հրաժարվել է դիվանագիտական ​​գործառույթներից և ստանձնել զինվորականի դեր՝ սպառնալով կոշտ պատասխան տալ «ցանկացած» սադրանքին։