Ալիեւը բաց չի թողնի Ռուսաստանին եւս մեկ անգամ նվաստացնելու հնարավորությունը. Կոլերով
https://parstoday.ir/hy/news/armenia-i202954-Ալիեւը_բաց_չի_թողնի_Ռուսաստանին_եւս_մեկ_անգամ_նվաստացնելու_հնարավորությունը._Կոլերով
Ղարաբաղի հարցում Ռուսաստանին ճնշելու Էրդողանի փորձերն ակնհայտ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2023 06:53 Asia/Tehran
  • Ալիեւը բաց չի թողնի Ռուսաստանին եւս մեկ անգամ նվաստացնելու հնարավորությունը. Կոլերով

Ղարաբաղի հարցում Ռուսաստանին ճնշելու Էրդողանի փորձերն ակնհայտ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։

Նրա խոսքով՝ Էրդողանը Ղարաբաղից ռուս խաղաղապահներին վտարելու հարցում արդեն գլխավոր կողմը չէ: 

Նա կարծում է, որ ռուս խաղաղապահների եւ, հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար գլխավոր վտանգը գալիս է Ադրբեջանից:

«Փաշինյանի խաղաղասիրության տեմպն ավելորդ է դարձնում ռուս խաղաղապահների ներկայությունը»,-նշեց Կոլերովը։

Ռուս խաղաղապահների հեռանալը նա աղետ է անվանել։ Հավանականությունը, որ ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը, նրա գնահատմամբ, շատ մեծ է:

«Հնարավոր է՝ որոշակի անցումային շրջան հաստատվի, բայց դա կնշանակի Ղարաբաղի հայ բնակչության անհապաղ տարհանում»,-ասաց նա։

Կոլերովը վստահ է, որ Թուրքիայի այսօրվա դիրքորոշումը համաձայնեցված Է Ադրբեջանի հետ:

«Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու բանաձեւը, որն առաջ է քաշել Փաշինյանը, արդեն արտասանվել է, նոր բան չի լինի։

Մենք չէինք կարող ենթադրել, որ երբ սկսվի մեր պայքարն Ուկրաինայի համար, մենք բավարար քաղաքական ուժեր չենք ունենա Ղարաբաղում իրավիճակը սառեցնելու համար»,-նշեց պատմաբանը:

Ուկրաինայում գործող ռազմական գործողությունում Ադրբեջանը, նրա կարծիքով, ուղղակիորեն թշնամանում է Ռուսաստանի հետ։

«Չեմ կարծում, որ Ալիեւը, որն այս հարցում գտնվում է բոլոր ժամանակների լավագույն վիճակում, բաց կթողնի Ռուսաստանին եւս մեկ անգամ նվաստացնելու հնարավորությունը»,-եզրափակեց Կոլերովը։

news.am