Զանգեզուրի միջանցք չի լինելու, բացառում եմ․ Սյունիքի մարզպետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i202994-Զանգեզուրի_միջանցք_չի_լինելու_բացառում_եմ_Սյունիքի_մարզպետ
«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ոչ փաստաթղթերում կա, ոչ էլ բանակցություններում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2023 16:09 Asia/Tehran
  • Զանգեզուրի միջանցք չի լինելու, բացառում եմ․ Սյունիքի մարզպետ

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ոչ փաստաթղթերում կա, ոչ էլ բանակցություններում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Պաշտոնական Երեւանը դա բացառում է, բացառում եմ նաեւ ես, միանշանակ է, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Անիմաստ է դրա մասին խոսելը, խոսույթ չպետք է զարգացնենք։ Կա հստակ դիրքորոշում՝ չի լինելու, եւ պետք է լինի վերջակետ։ Իհարկե, Ադրբեջանը շատ հարցեր կփորձի օրակարգ բերել, բայց մենք դրանք մեր օրակարգ չպետք է բերենք։ Ադրբեջանը սադրում է, անում է ամեն ինչ, որ տանի ուժային լուծման։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք եւ այնտեղից եկող տեղեկությունները չտարածենք մեր մեջ»,- նշեց Ղուկասյանը

news.am