Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203016-Բրյուսելում_մեկնարկել_է_Փաշինյան_Միշել_Ալիև_եռակողմ_հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2023 12:00 Asia/Tehran
  • Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։

Եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը: Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր փոխանցել ԼՂ նախագահի նամակը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ ձևաչափով հանդիպել էին Բրյուսելում մայիսի 14-ին: Հունիսի 1-ին արդեն Քիշնևում կայացել էր հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: