Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203040-Բրյուսելում_ավարտվել_է_Փաշինյան_Միշել_Ալիև_եռակողմ_հանդիպումը
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2023 14:04 Asia/Tehran
  • Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Հանդիպումը տևել է շուրջ 2.5 ժամ:

Բրուսելից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը լքել են բանակցությունների վայրը:

Եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը: Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր փոխանցել ԼՂ նախագահի նամակը: Հանդիպմանը Փաշինյանն ու Միշելը քննարկել էին նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: