Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ. Բաքուն Ղարաբաղի հողերը վերածել է Գոլանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i203120-Հայաստանի_խորհրդարանի_ներկայացուցիչ._Բաքուն_Ղարաբաղի_հողերը_վերածել_է_Գոլանի
Հայաստանի խորհրդարանի մի խումբ ներկայացուցիչներ, զգուշացնելով Բաքվում և Կովկասյան տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ազդեցության կապխակցությամբ, հայտարարել են, որ Բաքուն ղարաբաղյան հողերը վերածել է Բաքուն Ղարաբաղի հողերը վերածել է Գոլանի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2023 06:28 Asia/Tehran
  • Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ. Բաքուն Ղարաբաղի հողերը վերածել է  Գոլանի

Հայաստանի խորհրդարանի մի խումբ ներկայացուցիչներ, զգուշացնելով Բաքվում և Կովկասյան տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ազդեցության կապխակցությամբ, հայտարարել են, որ Բաքուն ղարաբաղյան հողերը վերածել է Բաքուն Ղարաբաղի հողերը վերածել է Գոլանի։

«Շարղ» թերթի հետ զրույցում Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է. «Իրանի հետ Ադրբեջանի լարվածությունը տարբեր շերտեր ունի, որոնց մի մասը կապված է Իրանի դեմ արտաքին թշնամանքի քաղաքականության հետ»։
Մանուկյանն ընդգծել է. «Անընդունելի է, որ Բաքուն Արցախի օկուպացված հողերը վերածել է Գոլանի: Այդ տարածքը չպետք է օգտագործվի երրորդ երկրի ստոր նպատակների համար, հատկապես Իրանի դեմ»։
Նույն թերթին տված հարցազրույցում Հայաստանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Աննա Մկրտչյանն ասել է. «Ես բարձր եմ գնահատում Իրանի բարեկամ և եղբայրական երկրին Հայաստանի նկատմամբ իր բարենպաստ դիրքորոշումների համար։ Իրանը պաշտպանում է մեր շահերը   սահմանակից Սյունիքի օկուպացիայի սպառնալիքից, և դա բարձր է գնահատվում»։