Իրանական ֆիլմերը հայկական կինոփառատոնում արժանացել են մրցանակի
Հուլիս 17, 2023 07:06 Asia/Tehran
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնում իրանցի ռեժիսոր Աբբաս Ամինիի «Անվերջ սահմաններ» ֆիլմն արժանացել է «Լլավագույն տարածաշրջանային հեռանկարային ֆիլմ» մրցանակին։
Մեհրան Թամդանի «Իմ ամենամեծ թշնամին» վավերագրական ֆիլմը նույնպես արժանացել է մրցանակի:
Փառատոնի լավագույն ֆիլմի համար ոսկե ծիրան մրցանակը շնորհվել է Հունաստանի արտադրության «Սև քար» ֆիլմին։