Երևան. Եկել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203256-Երևան._Եկել_է_Թուրքիայի_հետ_հարաբերությունները_կարգավորելու_ժամանակը
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների դիմաց զիջելու պատճառով Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին հնչող համատարած քննադատություններին, այդ երկրի ԱԳ նախարարը խոսել է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2023 07:28 Asia/Tehran
  • Երևան. Եկել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակը

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների դիմաց զիջելու պատճառով Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին հնչող համատարած քննադատություններին, այդ երկրի ԱԳ նախարարը խոսել է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։

Ավստրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ եկել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցությունները շարունակելու ժամանակը։

Նա նշել է. «Մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները: Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են»:

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը  հայտարարել էր, որ Թուրքիայի հետ  հարաբերությունների կարգավորումը Երևանի առաջնահերթություններից է։ 

Փաշինյանն ասել էր. «Հուսով եմ, որ Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո մենք կարող ենք կարգավորել հարաբերությունները»: