Գնդակը հայկական կողմում է․ Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության հնարավոր տեղակայման մասին
Հուլիս 20, 2023 17:42 Asia/Tehran
Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումը էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Դե, գնդակը հայկական կողմում է», - նշել է դիվանագետը։
Զախարովան նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մեջ։
armenpress.am
Պիտակ