ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կկայանա 2023թ. նոյեմբերին Երեւանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i203298
ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանում, որն ընթանում էր Վանկուվերում, որոշվել է, որ վեհաժողովի աշնանային նստաշրջանը կայանալու է Երեւանում ընթացիկ տարվա նոյեմբերին։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հուլիս 20, 2023 19:14 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կկայանա 2023թ. նոյեմբերին Երեւանում

ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանում, որն ընթանում էր Վանկուվերում, որոշվել է, որ վեհաժողովի աշնանային նստաշրջանը կայանալու է Երեւանում ընթացիկ տարվա նոյեմբերին։

Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

Հայաստանն, ըստ նրա, առաջին անգամ է ընդունելու  ԵԱՀԿ ԽՎ հիմնական նստաշրջաններից մեկը, որը խոշոր տարածաշրջանային խորհրդարանական հարթակ է։

«Այն ունի 57 անդամ պետություն։ Սա նաեւ առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ ՀՀ խորհրդարանի պատգամավորը զբաղեցնում է պաշտոն ընտրովի մարմիններից մեկում»,- ասել է Խանդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ կարեւոր է նաեւ այն, որ այդ պաշտոնյաները միաժամանակ դառնում են բյուրոյի անդամներ, որն, իր հերթին, որոշումներ կայացնող հիմնական մարմինն է։

news.am