Ալիեւը շտապում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
https://parstoday.ir/hy/news/armenia-i203340-Ալիեւը_շտապում_է_Հայաստանի_հետ_խաղաղության_պայմանագիր_կնքել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի հաստատել է, որ շտապում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2023 15:05 Asia/Tehran
  • Ալիեւը շտապում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի հաստատել է, որ շտապում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

Ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումում՝ Ալիևն ասել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջից, ապա մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն հնարավոր է»։

«Սակայն եթե դա տեղի չունենա, ապա խաղաղություն չի լինի։ Իսկ դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար, կայունություն ու անվտանգություն չի բերի։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով շատ զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, դա ապագայում դժվարություններ կստեղծի»,- խոստովանել է Ալիևը։

news.am