Ադրբեջանը մերժել է հարաբերությունների կարգավորման հետ կապված ՀՀ վարչապետի պայմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203530-Ադրբեջանը_մերժել_է_հարաբերությունների_կարգավորման_հետ_կապված_ՀՀ_վարչապետի_պայմանը
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այսօր (երեքշաբթի) տարածել է հայտարարություն ,որում մերժել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2023 12:47 Asia/Tehran
  • Ադրբեջանը մերժել է հարաբերությունների կարգավորման հետ կապված ՀՀ  վարչապետի պայմանը

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այսօր (երեքշաբթի) տարածել է հայտարարություն ,որում մերժել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանը։

Վերջերս ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է,-Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից խստորեն սահմանափակվել է մուտքը միջանցք՝ բնապահպանական բողոքի կեղծ պատրվակով։ Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել՝ միջանցքի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրելով՝ ընդհուպ խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Սա նշանակում է, որ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը մեծապես խաթարված է։ Փաշինյանը պահանջել է  սահմանային անցակետի ապամոնտաժում և Հայաստանի  ու Ստեփանակերտի  միջև անխափան կապի ապահովում:ՀՀ վարչապետը նաև  հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական «Le Monde» թերթին տված հարցազրույցին:

Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը  անհեթեթ համարելով  ՀՀ վարչապետի պահանջը պնդել  է,-«Հայաստանը անտեսելով միջազգային կազմակերպությունների նախազգուշացումները էթնիկ զտումների քաղաքականության  և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի վերաբերյալ, վերջին 30 տարիների ընթացքում կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներն ու սկզբունքները»։

«Տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար ամենաանհրաժեշտ պայմանն է, որպեսզի Հայաստանի պաշտոնատար անձինք դադարեցնեն միջամտության փորձերը Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապրող հայերի վերաինտեգրման միջոցառումներին և աներկբա, ոչ թե խոսքով՛ այլ գործով, հաստատեն, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Միանգամայն անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարությունն ինչ-ինչ պատրվակներով վերապահումներ է անում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում, ինչը հարված է հասցնում երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և ծառայում է տարածաշրջանում լարվածության պահպանմանը»,ընդգծվել է Ադրբեջանի ԱԳՆ հայատարարության մեջ: