Փաշինյան, Հայաստանի տարածքում չի կարող գործել որևէ «միջանցք»
https://parstoday.ir/hy/news/armenia-i203578-Փաշինյան_Հայաստանի_տարածքում_չի_կարող_գործել_որևէ_միջանցք
Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ի պատասխան լրագրողի այն հարցադրմանը, թե ինչ պատասխան ունի Երևանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության մասին, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ է կապված, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մեր դիրքորոշումները չեն փոխվել: Մենք դրանցով կիսվել ենք ոչ միայն գործընկեր երկրների, այլև Թուրքիայի հետ։ Հայաստանի տարածքում չի կարող գործել որևէ «միջանցք»»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2023 06:26 Asia/Tehran
  • Փաշինյան, Հայաստանի տարածքում չի կարող գործել որևէ  «միջանցք»

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ի պատասխան լրագրողի այն հարցադրմանը, թե ինչ պատասխան ունի Երևանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության մասին, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ է կապված, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մեր դիրքորոշումները չեն փոխվել: Մենք դրանցով կիսվել ենք ոչ միայն գործընկեր երկրների, այլև Թուրքիայի հետ։ Հայաստանի տարածքում չի կարող գործել որևէ «միջանցք»»:

Նա նշել է. «Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհները, և ինչպես ասվում է Բրյուսելում կայացած վերջին հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ, դա պետք է արվի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության շրջանակներում»։
Հայաստանի իշխանությունները բազմիցս դեմ են արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին»։ Այս միջանցքի ստեղծումը ընդմիշտ կկտրի Իրանի և Հայաստանի սահմանը, իսկ Բաքուն անարգել մուտք կունենա դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։