Սիոնիստական ռեժիմի ներկայության դեպքում Կովկասը հստակ տեսլական չի ունենա
https://parstoday.ir/hy/news/armenia-i203582-Սիոնիստական_ռեժիմի_ներկայության_դեպքում_Կովկասը_հստակ_տեսլական_չի_ունենա
Կովկասի հարցերով փորձագետ Մոհամմադռեզա Դամավանդին, զգուշացնելով Քաֆքարի շրջանում Իսրայելի ներկայության հետևանքների մասին, ընդգծել է. «Սիոնիստական ռեժիմի ներկայության պայմաններում մենք չենք կարող պատկերացնել Կովկասի հստակ տեսլականը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2023 07:10 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ներկայության դեպքում Կովկասը հստակ տեսլական չի ունենա

Կովկասի հարցերով փորձագետ Մոհամմադռեզա Դամավանդին, զգուշացնելով Քաֆքարի շրջանում Իսրայելի ներկայության հետևանքների մասին, ընդգծել է. «Սիոնիստական ռեժիմի ներկայության պայմաններում մենք չենք կարող պատկերացնել Կովկասի հստակ տեսլականը»։

ISNA-ի հետ զրույցում Դամավանդին ասել է. «Չպետք է մոռանալ, որ կովկասյան տարածաշրջանում ճգնաժամի հետևանքներից է Բաքվի կանաչ լույսով Սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու միջամտությունը, որը հիմք է դարձել աշխարհագրական և աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների: Հետևաբար, ներկա պայմաններում, քանի դեռ  վիճելի հարցերը դեռ չեն լուծվել, հստակ տեսլական չի կարող ձեւավորվել»: 
Դամավանդին հավելել է. « Մյուս կողմից, հետևելով Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությանը և Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությանը, որին հաջորդում է Սիոնիստական ռեժիմի ներկայությունը Բաքվում, նրանք փորձել են օգտագործել բոլոր հնարավորությունները՝ միջամտելու երկրների գործերին և խախտելու Կովկասի տարածաշրջանիօրենքներն։ Այս հարցը բազմիցս արծարծվել է հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի կողմից, իսկ Իրանը զգուշացրել է, որ Իսրայելի ներկայությունը կարող է խաթարել այս տարածաշրջանի անվտանգությունը»։
Նա նշել է. «Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքն այս տարածաշրջանում խաղաղության հասնելու կարևոր գործոններից մեկն է»։