Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կհանգեցնի Հայաստանի մասնատմանը և տարածաշրջանի անապահովությանը
Կովկասյան հարցերի փորձագետ Էհսան Մովահեդյանը համոզված է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կհանգեցնի Հայաստանի մասնատմանը և տարածաշրջանի անապահովությանը։
Ֆարհիխթեգան թերթին տված հարցազրույցում Մովահեդյանն ասել է. «Հարկ է նշել, որ եվրոպական կողմի միջնորդությամբ Բաքվի և Երևանի բանակցությունների արդյունքը լիովին Իրանի վնասին է։ Այս բանակցությունների արդյունքներից մեկը Նախիջեւանը Ադրբեջանին միացնող երկաթուղային գծի ստեղծման ֆինանսավորումն է: Այս երկաթուղային գծի գործարկումը գործնականում նշանակում է Զանգեզուրի կեղծ միջանցքի բացում։ Այս երկաթուղային գիծը նաև հիմք է ստեղծում հայկական տարածքի մասնատման համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս Անկարայի և Բաքվի կողմից Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի անունից անվտանգության խախտումներ ստեղծել։ Եվրամիությունը ցանկանում է ֆինանսավորել այս նախագիծը։ Սա շատ վտանգավոր է Թեհրանի համար»:
Այս երկաթուղային գծի գործարկումը գործնականում նշանակում է Զանգեզորի կեղծ միջանցքի բացում։ Այս երկաթուղային գիծը նաև հիմք է տալիս հայկական տարածքի մասնատման համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս Անկարայի և Բաքվի կողմից Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի անունից անվտանգության խախտումներ ստեղծել։ Եվրամիությունը ցանկանում է ֆինանսավորել այս նախագիծը։ Սա շատ վտանգավոր է Թեհրանի համար։
Անդրադառնալով Ղարաբաղի հարցում Իրանի զգայունությանը, Մովահեդյանը նաև ասաց.«Իրանը 140 կմ սահման ունի այս տարածաշրջանի հետ, և այն ժամանակահատվածում, երբ այս շրջանը գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ, մենք անվտանգության խնդիրներ չենք ունեցել, բայց այն օրից երբ Ադրբեջանը վերահսկողություն է ձեռք բերել այս շրջանի որոշ հատվածներում, մենք պարբերաբար այդ տարածքից անվտանգության սպառնալիքների ականատես ենք լինում: Մի օր մենք լսում ենք տարածաշրջանում սիոնիստական բազա ստեղծելու մասին լուրը, իսկ հաջորդ օրը հրապարակվում են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կամ թուրք զինվորների ներկայության մասին լուրերը։
Կովկասյան հարցերով այս փորձագետն ընդգծեց. «Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը լիակատար վերահսկողություն ստանա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա։ Անմիջապես Թուրքիան ՆԱՏՕ-ի անունից կտեղակայվի այդ տարածաշրջանում, և սիոնիստների ներկայությունը կարող է ավելի ընդգծված դառնալ։ Ուշագրավ կետ այն է, որ Թուրքիան և Արևմուտքն այս տարածաշրջանում լիովին համահունչ են և նրանց շահերը կապված են միմյանց հետ։
Մովահեդյանը նշել է, որ Իրանը միակ երկիրն է, որը լրջորեն դեմ է Հայաստանի հարավային հատվածի օկուպացմանը, և եթե չլիներ Իրանի լրջությունը, ապա Հայաստանի հարավային շրջանը մինչ այժմ օկուպացված կլիներ, և այս երկիրը մասնատված կլիներ։ Հայաստանը խաղաղության է ձգտում, բայց Փաշինյանը որքան էլ զիջումների գնա, չպետք է ընդունի Զանգեզուրի միջանցքի ստեղծումը: