Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չէ, բայց խաղաղությունն այլընտրանք չունի. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i203628-Հայ_ադրբեջանական_կարգավորումը_հեշտ_չէ_բայց_խաղաղությունն_այլընտրանք_չունի._Զախարովա
Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև մարդասիրական ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2023 15:16 Asia/Tehran
  •  Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չէ, բայց խաղաղությունն այլընտրանք չունի. Զախարովա

Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև մարդասիրական ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ։

Այս մասին հուլիսի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարևոր է դրական մթնոլորտ ստեղծել հասարակության, փորձագիտական համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների միջև Ռուսաստանի օգնությամբ երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը լի է դժվարություններով և հեշտ չի առաջ գնում։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, ինչպես տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Դրա հետ կապված հարցերը քննարկվել են երեկ՝ արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

tert.am