Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i203634-Հայաստանը_չի_մասնակցի_ՀԱՊԿ_երկրների_փրկարարների_հատուկ_վարժանքներին
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողները չեն մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2023 19:38 Asia/Tehran
  • Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողները չեն մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ պատճառը ծառայողական ծանրաբեռնվածությունն է։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքը կանցկացվի սեպտեմբերի սկզբին Բելառուսում։

Ակտիվ փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին ԱԻՆ-ի Սվետլայա Ռոշչայի համալսարանի մասնաճյուղի բազայի վրա (գյուղ Մինսկի մարզի Բորիսովյան շրջանում): Վարժանքի թեման ճառագայթային վթարի հետևանքների վերացումն է»,- ասված է հաղորդագրությունում:

Վարժանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի թիմերը: Բելառուսի ԱԻՆ-ից նախատեսվում է ներգրավել 60 մարդ, 25 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ մինչև 34 մարդ և 12 միավոր տեխնիկա:

armeniasputnik.am