Հիմնանորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203720-Հիմնանորոգվել_է_Երևան_Երասխ_Գորիս_Մեղրի_Իրան_ճանապարհահատվածը
Ավարտվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան 12.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամնետից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2023 08:20 Asia/Tehran
  • Հիմնանորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածը

Ավարտվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան 12.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամնետից։

Ճանապարհը, որ սկսվում է Արարատի տրանսպորտային հանգույցից և հասնում մինչև Երասխի խաչմերուկ, հիմնանորոգել է «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնողները կատարված աշխատանքների որակը բարձր են գնահատել։

«Հիմնանորոգումը կատարվել է ինտենսիվ երթևեկության պայմաններում, ինչը մեծ դժվարություններ է առաջացրել աշխատանքների ընթացքում, սակայն շինարարը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները»,–նշել է «Արմստրոյ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աշոտ Մամիկոնյանը։

Տեխհսկողը նշել է, որ նման ճանապարհը կարող է մինչև 16 տարի ծառայել, եթե ընթացքում այն լավ սպասարկվի և երթևեկող ծանրաքաշ մեքենաները բեռնված լինեն սահմանված չափով։