Բայրամովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի ղեկավարին
Հուլիս 29, 2023 13:18 Asia/Tehran
Բայրամովը կոչ է արել Հայաստանին «դադարեցնել Աղդամ-Խանքենդի երթուղով դեպի Ղարաբաղ բեռների առաքման խոչընդոտումը»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։
Այս մասին իր Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նամակով Ադրբեջանի ԱԳ նախարարը կոչ է արել Հայաստանին «դադարեցնել Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ - Tert.am) երթուղով բեռների առաքման խոչընդոտումը Ղարաբաղ» (չակերտները - Tert.am):
tert.am