Հայաստանը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նոր դերակատարն է դառնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i203778-Հայաստանը_Հյուսիս_Հարավ_միջանցքի_նոր_դերակատարն_է_դառնում
Հայաստանը փորձում է միանալով Իրանի Հյուսիս-Հարավ միջանցքին դերակատարություն ունենալ՝ որպես ցանկալի տարբերակ Հնդկաստանից և Արևելյան Ասիայից Եվրոպա ապրանքներ տեղափոխելու գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2023 13:32 Asia/Tehran
  • Հայաստանը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նոր դերակատարն է դառնում

Հայաստանը փորձում է միանալով Իրանի Հյուսիս-Հարավ միջանցքին դերակատարություն ունենալ՝ որպես ցանկալի տարբերակ Հնդկաստանից և Արևելյան Ասիայից Եվրոպա ապրանքներ տեղափոխելու գործում:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզորյանի Թեհրան կատարած այցի և Երևան այցելելու Իրանի նախագահին ուղղված պաշտոնական հրավերի հետ միաժամանակ , դրսևորվեց  Թեհրանին ավելի մերձենալու  և  Իրանի  «Հյուսիս-Հարավ» միջանցքում  դերակատարություն ունենալու Հայաստանի մոտիվացիան: 

«Financial Tribune»-ի հաղորդման համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի մայիսի 8-ին ստորագրել է  հրամանագիր,որի համաձայն՝ Հայաստանում ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խում Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով։ 

Այս աշխատանքային խմբի նպատակներն են՝ Հայաստանի մասնակցությամբ նոր բեռնափոխադրման միջանցքի քննարկումն ու զարգացումը, որը Վրաստանի և Սև ծովի միջոցով Արևելյան Ասիայի երկրները, Հնդկաստանը և Իրանը կմիացնի Եվրոպային։ Այս միջանցքը հանդես է գալու որպես այլընտրանք Իրանի «Հյուսիս-Հարավ» միջանցքին։ Ի դեպ նոր երթուղին Հնդկական օվկիանոսով Եվրոպան կմիացնի Արևելյան Ասիային և Հնդկաստանին։ Այս աշխատանքային խումբը գլխավորում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Թեհրան կայացել է Իրանի Չաբահարում օպերատիվ գործունեության վերաբերյալ այս երկրի վարչապետի հրամանից երեք ամիս անց և թվում է թե հայերը մտադիր են որքան հնարավոր է շուտ  հետամուտ լինել այս հարցին և իրականացնել այն: