Հայաստանը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նոր դերակատարն է դառնում
Հայաստանը փորձում է միանալով Իրանի Հյուսիս-Հարավ միջանցքին դերակատարություն ունենալ՝ որպես ցանկալի տարբերակ Հնդկաստանից և Արևելյան Ասիայից Եվրոպա ապրանքներ տեղափոխելու գործում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզորյանի Թեհրան կատարած այցի և Երևան այցելելու Իրանի նախագահին ուղղված պաշտոնական հրավերի հետ միաժամանակ , դրսևորվեց Թեհրանին ավելի մերձենալու և Իրանի «Հյուսիս-Հարավ» միջանցքում դերակատարություն ունենալու Հայաստանի մոտիվացիան:
«Financial Tribune»-ի հաղորդման համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի մայիսի 8-ին ստորագրել է հրամանագիր,որի համաձայն՝ Հայաստանում ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խում Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով։
Այս աշխատանքային խմբի նպատակներն են՝ Հայաստանի մասնակցությամբ նոր բեռնափոխադրման միջանցքի քննարկումն ու զարգացումը, որը Վրաստանի և Սև ծովի միջոցով Արևելյան Ասիայի երկրները, Հնդկաստանը և Իրանը կմիացնի Եվրոպային։ Այս միջանցքը հանդես է գալու որպես այլընտրանք Իրանի «Հյուսիս-Հարավ» միջանցքին։ Ի դեպ նոր երթուղին Հնդկական օվկիանոսով Եվրոպան կմիացնի Արևելյան Ասիային և Հնդկաստանին։ Այս աշխատանքային խումբը գլխավորում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Թեհրան կայացել է Իրանի Չաբահարում օպերատիվ գործունեության վերաբերյալ այս երկրի վարչապետի հրամանից երեք ամիս անց և թվում է թե հայերը մտադիր են որքան հնարավոր է շուտ հետամուտ լինել այս հարցին և իրականացնել այն: