Ադրբեջանի օմբուդսմենը շարունակում է խայտառակել մարդու իրավունքների պաշտպանի կոչումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203800-Ադրբեջանի_օմբուդսմենը_շարունակում_է_խայտառակել_մարդու_իրավունքների_պաշտպանի_կոչումը
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան շարունակում է խայտառակել մարդու իրավունքների պաշտպանի կոչումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2023 16:19 Asia/Tehran
  • Ադրբեջանի օմբուդսմենը շարունակում է խայտառակել մարդու իրավունքների պաշտպանի կոչումը

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան շարունակում է խայտառակել մարդու իրավունքների պաշտպանի կոչումը։

Կատարելով Ադրբեջանի իշխանությունների պատվերը՝ «օմբուդսմեն» կոչվող տիկինը հերթական հայտարարությունն է տարածել, որը բացահայտ սուտ է պարունակում։ Նա պնդում է, թե «Լաչինի ճանապարհն ազատ է», եւ որ «Լեռնային Ղարաբաղում որեւէ հումանիտար ճգնաժամ չկա»։

Չխորանալով ստահոդ հայտարարության մանրամասների մեջ՝ նշենք, որ հայատյացության նման դրսեւորումները ցույց են տալիս Ադրբեջանի իրական վերաբերմունքը ԼՂՀ բնակիչների նկատմամբ: Հատկանշական է, որ հայտարարությունն արվել է Ժնեւյան կոնվենցիաների խախտմամբ Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատուրյանի առեւանգման ֆոնին։

news.am