Բաքվի կառավարությունը Լաչինում կարող է անել այն, ինչ ուզում է.Բայրամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i203872-Բաքվի_կառավարությունը_Լաչինում_կարող_է_անել_այն_ինչ_ուզում_է.Բայրամով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի Հանրապետության իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Միջազգային հանրությունը պետք է աջակցի խաղաղությանը և որևէ խտրականություն չպետք է լինի։ Զանգեզուրի միջանցքը պետք է բաց լինի տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2023 12:58 Asia/Tehran
  •  Բաքվի կառավարությունը Լաչինում կարող է անել այն, ինչ ուզում է.Բայրամով

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի Հանրապետության իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Միջազգային հանրությունը պետք է աջակցի խաղաղությանը և որևէ խտրականություն չպետք է լինի։ Զանգեզուրի միջանցքը պետք է բաց լինի տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար»:

Ըստ APA լրատվական կայքի՝ Թուրքիայի արտգործնախարարն այս ասուլիսում ասել է. -«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը անհրաժեշտ և պարտադիր է տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար»։

Իսկ Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարը մամուլի ասուլիսում նշել է.-« Ադրբեջանի Հանրապետություն-Թուրքիա-Սիոնիստական ​​ռեժիմի հարթակը կարող է «օգտակար լինել», և Բաքվի կառավարությունն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Բայրամովը նաև «անարդար» է անվանել Բաքվի կառավարությանն ուղղված Լաչինի միջանցքի վերաբերյալ մեղադրանքները և ասել է. «Բժշկական և հումանիտար տարանցումը իրականացվում է։ Լաչինի ճանապարհը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, և այս երկիրը Լաչինում կարող է անել այն, ինչ ուզում է։»

Trend գործակալության հաղորդման համաձայն, Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ըմթացքում ասել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի միջև հարաբերությունները  իրենց համագործակցության  պատմության ընթացքում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով վերջերս Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ, ասել էր. «Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի միջանցք չի կարող գործել»։

 Այդ միջանցքի ստեղծումը ընդմիշտ կվերացնի Իրանի և Հայաստանի միջև սահմանը, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը կունենա անարգել մուտք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։