Բաքվի կառավարությունը Լաչինում կարող է անել այն, ինչ ուզում է.Բայրամով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի Հանրապետության իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Միջազգային հանրությունը պետք է աջակցի խաղաղությանը և որևէ խտրականություն չպետք է լինի։ Զանգեզուրի միջանցքը պետք է բաց լինի տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար»:
Ըստ APA լրատվական կայքի՝ Թուրքիայի արտգործնախարարն այս ասուլիսում ասել է. -«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը անհրաժեշտ և պարտադիր է տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար»։
Իսկ Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարը մամուլի ասուլիսում նշել է.-« Ադրբեջանի Հանրապետություն-Թուրքիա-Սիոնիստական ռեժիմի հարթակը կարող է «օգտակար լինել», և Բաքվի կառավարությունն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»։
Բայրամովը նաև «անարդար» է անվանել Բաքվի կառավարությանն ուղղված Լաչինի միջանցքի վերաբերյալ մեղադրանքները և ասել է. «Բժշկական և հումանիտար տարանցումը իրականացվում է։ Լաչինի ճանապարհը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, և այս երկիրը Լաչինում կարող է անել այն, ինչ ուզում է։»
Trend գործակալության հաղորդման համաձայն, Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ըմթացքում ասել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի միջև հարաբերությունները իրենց համագործակցության պատմության ընթացքում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով վերջերս Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ, ասել էր. «Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի միջանցք չի կարող գործել»։
Այդ միջանցքի ստեղծումը ընդմիշտ կվերացնի Իրանի և Հայաստանի միջև սահմանը, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը կունենա անարգել մուտք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։