Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ՀՀ քաղաքացու է բերման ենթարկել
Օգոստոս 01, 2023 16:06 Asia/Tehran
«Օգոստոսի 1-ին ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետական սահմանը խախտած ՀՀ քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսիի Բեգլարյանին» (չակերտները - Tert.am)։
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությանը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանի այդ հատվածն «անցնում է Լաչինի շրջանի Զաբուհ գյուղի տարածքով» (չակերտները - Tert.am):
Նաև նշվում է, որ «այս փաստով հետաքննվություն է իրականացվում» (չակերտները - Tert.am)։
tert.am