Փաշինյան. Ալիևը կպտորեն խախտել է 2020թ.փաստաթղթի դրույթները
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության սրման պայմաններում, Euronews-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Անդրադառնալով երկու երկրների միջև խորը թշնամանքին, Փաշինյանն ասել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի տեքստը իրավական իմաստով պայմանագիր կամ խաղաղության պայմանագիր չէր, սակայն դրա մի շարք դրույթներ գործնականում կոպտորեն խախտվել և մինչ օրս խախտվում են Բաքվի կողմից»:
Փաշինյանը հավելելէ . «Խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ. Սա իմ համոզմունքն է և իմ անձնական դիրքորոշումը։ Եվ ես հավատում եմ սրան: Բայց նման բանի հասնելու համար միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի փոքր կետերին, պետք է հստակեցվի, թե ինչու են բանակցությունները դանդաղ ընթանում։ Չնայած միմյանց տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Հայաստանի համար 29800 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Ադրբեջանի համար՝ 86600 քառ. կիլոմետր տարածք ճանաչելու իմ և Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությանն, Ադրբեջանի նախագահը մինչ այժմ պաշտոնապես չի հաստատել կամ հերքել այդ համաձայնությունը: Սա այն կետն է, որն անվստահություն է առաջացնում»:
Խոսելով խաղաղության բանակցություններին Եվրոպայի միջնոդրության մասին, Փաշինյնն ասել է. «Ակնկալվում էր, որ նախնական պայմանավորվածությունից հետո, եթե կողմերից մեկը չհարգի ձեռք բերված համաձայնությունը, միջնորդները քաղաքական դիրքորոշում կհայտնեն այդ քայլի կապակցությամբ։ Բրյուսելում նման բան չենք տեսել, և ես անընդհատ նշում եմ այս հարցը»։
ՀՀ վարչապետն ընդգծել է Ռուսաստանի դերն ու ազդեցությունը կովկասյան տարածաշրջանի զարգացումների վրա, նշելով, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով այդ հետաքրքրությունը նվազել է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև աշխարհաքաղաքական այլ դերակատարների մոտ, քանի որ աշխարհի ուշադրությունը գործնականում սևեռված է Ուկրաինայի վրա:
Անդրադանալով Լաչինի միջանցքին և Լեռնային ղարաբաղում ապրող հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրներին, ՀՀ վարչապետն ասել է. «Այն, ինչ այժմ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, հումանիտար ճգնաժամ է: Ի՞նչ է նշանակում հումանիտար ճգնաժամ։ Դա նշանակում է, որ մթերք չի հասնում Լեռնային Ղարաբաղ և դրսից սնունդ ապահովել հնարավոր չէ: Բացի այդ, մարդկանց հասանելի չեն նաև մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք ու մանկական սնունդ և առօրյայում անհրաժեշտ մեծ թվով այլ ապրանքներ: Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը. Դադարեցրել է նաև վառելիքի մատակարարումը։ Հետևաբար, այս տարածաշրջանում մենք կանգնած ենք սովի և առողջապահական ճգնաժամի լուրջ վտանգի առաջ»:
Հարցազրույցի վերջում Հայաստանի վարչապետը դիմել է Ադրբեջանի ժողովրդին, նշելով. «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է խաղաղություն խնդրեն իրենց կառավարություններից, այս խնդրանքը պետք է լինի հստակ հանրային խնդրանք։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է հանգստություն, ճկունություն ու հմտություն»։