Հայաստանում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i203944-Հայաստանում_ԵՄ_առաքելությունը_իր_երկրորդ_գրասենյակը_բացեց_Սյունիքում
Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը ընդլայնում է իր ներկայությունը Սյունիքի մարզում։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 02, 2023 09:20 Asia/Tehran
  • Հայաստանում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում

Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը ընդլայնում է իր ներկայությունը Սյունիքի մարզում։

Առաքելությունը իր հերթական գրասենյակը բացեց Սյունիքի մարզում․ Գորիսում արդեն գործող գրասենյակին ավելանում է Կապանի նորաբաց հաբը։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կապանում ԵՄ առաքելության հաբի բացման արարողությանը մասնակցեցին ԵՄ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը իր խոսքում ընդգծեց, որ մտադիր են Հայաստանում 6 օպերատիվ հաբ ունենալ և արդեն մոտ են այդ պլանի իրականացմանը։ Նա նշեց, որ մինչև այս պահը երեք հաբ ունեին՝ Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում, իսկ հիմա դրանց ավելանում է Կապանի հաբը։ Առաջիկայում նոր հաբեր կբացվեն նաև Իջևանում և Եղեգնաձորում։

«Կապանի հաբը տեղակայված է Սյունիքի մարզում, որը շատ կարևոր է մեր առաքելության համար՝ հաշվի առնելով  մարզի ռազմավարական դիրքը։ Սա թույլ կտա Առաքելությանն ընդլայնել իր ներկայությունը Սյունիքի մարզում, ավելի պարբերական դարձնել դիտարկումները և մարզի  անվտանգային իրավիճակի մասին  զեկույցները։  Այս հաբը կկրճատի տարածությունն ու  ժամանակը՝ մեր դիտարկման կետեր հասնելու համար։ Մինչ այս պահը մենք այս մարզը ծածկում էին Գորիսում գտնվող մեր դիտորդական թիմով»,- ասաց Ռիտերը։