Երեւանում իրանական ազատ առևտրի գոտիների արտահանման հնարավորությունների ցուցահանդեսի կազմակերպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203972-Երեւանում_իրանական_ազատ_առևտրի_գոտիների_արտահանման_հնարավորությունների_ցուցահանդեսի_կազմակերպումը
Այս տարվա օգոստոսի 25-27-ը Հայաստանում տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսը Երևանի Մերգելյան համալսարանի տարածքում (Երևան Էքսպո շենքում):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2023 15:08 Asia/Tehran
  • Երեւանում իրանական ազատ առևտրի գոտիների արտահանման հնարավորությունների ցուցահանդեսի կազմակերպումը

Այս տարվա օգոստոսի 25-27-ը Հայաստանում տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսը Երևանի Մերգելյան համալսարանի տարածքում (Երևան Էքսպո շենքում):

Արդեն որոշված է, որ այս ցուցահանդեսում մասնավոր տաղավար կստեղծվի արտահանող կամ արտահանման ներուժ ունեցող իրանական գիտելիքահենք և տեխնոլոգիական ընկերությունների համար։

Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մեծացնել իրանական արտադրանքի արտահանումը Հայաստան և միջազգայնորեն ներկայացնել իրանական գիտելիքահենք ընկերություններին, որպեսզի ևս մեկ քայլ կատարվի Հայաստանի նկատմամբ Իրանի 13-րդ շրջանի կառավարության տնտեսական դիվանագիտության ռազմավարության իրականացման ուղղությամբ։