Ադրբեջանը խոցել է հայկական կվադրոկոպեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i203986-Ադրբեջանը_խոցել_է_հայկական_կվադրոկոպեր
Ադրբեջանի ԶՈՒ-ն հայտարարել է, որ խոցել է Հայաստանի զինված ուժերին պատկանող կվադրոկոպեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2023 07:06 Asia/Tehran
  • Ադրբեջանը խոցել է հայկական կվադրոկոպեր

Ադրբեջանի ԶՈՒ-ն հայտարարել է, որ խոցել է Հայաստանի զինված ուժերին պատկանող կվադրոկոպեր:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի զինված ուժերին պատկանող  Digi Mavic 3 կվադրոկոպերը օդ է բարձրացել Գորիսի շրջանից և փորձել թռիչք իրականացնել Լաչինի միջանցքի օդային տարածքում: Սակայն ադրբեջանական ուժերը խոցել են այն։

Հարկէ  նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը շարունակվում է: Վերջերս երկու երկրների ղեկավարները Euronews-ին տված հարցազրույցում միմյանց մեղադրեցին լարվածությունը սրելու մեջ։