Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i204028-Նիկոլ_Փաշինյանի_դեմ_հայց_է_ներկայացվել_վարչական_դատարան_Արա_Զոհրաբյան
ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց անձամբ Զոհրաբյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2023 15:18 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց անձամբ Զոհրաբյանը։

«Վարչական դատարանից խնդրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` արգելել Փաշինյանին` կատարելու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում` փաստաթուղթ ստորագրելու։

Ըստ նրա՝ այս գործընթացով փորձում են ցույց տալ Հայաստանում և Արցախում ապրող հայությանը, միջազգային հանրությանը, որ Փաշինյանի քայլերն հակաիրավական են։

tert.am