«Ուժեղացնել միջազգային ճնշումը՝ մեր հումանիտար նպատակին հասնելու համար»․ Դավիթ Կնյազյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i204066-Ուժեղացնել_միջազգային_ճնշումը_մեր_հումանիտար_նպատակին_հասնելու_համար_Դավիթ_Կնյազյան
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն օգոստոսի 3-ին են եղել են  Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Կոռնիձորի սահմանային հատվածում, որտեղ արդեն 9-րդ օրն է՝  կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2023 13:03 Asia/Tehran
  • «Ուժեղացնել միջազգային ճնշումը՝ մեր հումանիտար նպատակին հասնելու համար»․ Դավիթ Կնյազյան

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն օգոստոսի 3-ին են եղել են  Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Կոռնիձորի սահմանային հատվածում, որտեղ արդեն 9-րդ օրն է՝  կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարները։

Հայաստանի արտաքին գործերի նախարության  բազմակողմ քաղաքականության եւ զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց, որ կարեւոր է  միջազգային հանրության ներկայացուցիչներն  իրենց սեփական աչքերով հավաստիանան, որ միջանցքը լիովին փակ է ցանկացած տեսակի հումանիտար շարժման համար եւ  զեկուցեն իրենց մայրաքաղաքներ եւ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայաններ:

«Այսպես պիտի ի ցույց դնենք, որ Ադրբեջանի հայտարարություններն այն մասին,  որ միջանցքը բաց է՝ չեն համապատասխանում իրականությանը, եւ Ադրբեջանը չի կատարում իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք սահմանված են միջազգային հումանիտար իրավունքով եւ Արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումներով»,-ասաց նա։

 

https://www.aravot.am/