Վարդապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i204080-Վարդապետյանը_և_Իրանի_դեսպանը_քննարկել_են_երկուստեք_հետաքրքրություն_ներկայացնող_հարցերի_շրջանակ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2023 15:01 Asia/Tehran
  • Վարդապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը «շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելության մեկնարկի կապակցությամբ», նշել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «մշտապես սերտ համագործակցել է Հայաստանում Իրանի դեսպանության հետ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանի հետ նույնպես սերտ համագործակցություն կապահովվի»:

«Դատախազությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին Թեհրանում ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսված հերթական միջոցառումը՝ նվիրված հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման և արտերկրից վերադարձնելու ուղղությամբ երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, անցկացնել 2023 թվականի ավարտին՝ Երևանում»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով իրանական կողմի՝ քրեական գործերի քննության ձգձգման վերաբերյալ դիտարկմանը, որոնցով մեղադրյալ կամ դատապարտյալներ են հանդիսանում Իրանի քաղաքացիները, Աննա Վարդապետյանն «ընդգծել է, որ հարցը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում և հավելել, որ գրեթե բացառվում են դատախազի կողմից դատական նիստերին չներկայանալու հիմքով նիստերը հետաձգելու դեպքերը»:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ»: