Արևմուտքը և Ռուսաստանը վարկաբեկվեցին ղարաբաղյան հակամարտությունում
https://parstoday.ir/hy/news/armenia-i204100-Արևմուտքը_և_Ռուսաստանը_վարկաբեկվեցին_ղարաբաղյան_հակամարտությունում
Ո՞րն է Լաչինի անցումը փակելով ճգնաժամ ստեղծելու վտանգը/Կովկասի նկատմամբ Բաքվի հավակնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2023 07:57 Asia/Tehran
  • Արևմուտքը և Ռուսաստանը վարկաբեկվեցին ղարաբաղյան հակամարտությունում

Ո՞րն է Լաչինի անցումը փակելով ճգնաժամ ստեղծելու վտանգը/Կովկասի նկատմամբ Բաքվի հավակնությունները:

Լաչինի միջանցքի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունն օրեցօր մեծացնում է երկու երկրների միջև լայնամասշտաբ հակամարտության հավանականությունը։
Լաչինի միջանցքը Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, որով այդ տարածաշրջան ենտեղափոխվում սնունդ, դեղորայք և ապրուստի միջոցներ։ Միջանցքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված է Ադրբեջանի  կողմից։ Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մոտ 120 հազար հայեր  չունենան առաջին անհրաժեշտության ապրանքների  ու ծառայությունների, այդ թվում՝ սննդի ու դեղորայքի հասանելիություն:
Նախկինում Հայաստանից Ղարաբաղ ներկրվում էր օրական 400 տոննա հիմնական ապրանք՝ ներառյալ հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, մրգեր, տնտեսական ապրանքներ և այլն: Սակայն միջանցքի փակվելուց հետո սննդամթերքի, բժշկական սարքավորումների և էներգակիրների մատակարարումն ամբողջությամբ դադարեցված է: 
Այս իրավիճակը համաշխարհային մասշտաբով մեծ արձագանք է ստացել: 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մտահոգություն հայտնելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վերջին իրավիճակի կապակցությամբ,  կողմերին խնդրել է քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Գուտերեշը նաև կոչ է արել երաշխավորել ազատ և անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ նախկին պայմանավորվածություններին համապատասխան:
Amnesty International-ը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և Ռուսաստանի խաղաղապահ ուժերին անհապաղ բացել ճանապարհը և վերջ դնել խորացող հումանիտար ճգնաժամին։
Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ նշելով, որ իրավիճակը  պետք է լուծվի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:
ԱՄՆ Պետդեպարտամենտը խնդրել է Ադրբեջանին սահմանել տեղաշարժի ազատություն և իր հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։
ՌԴ ԱԳՆ-ն նույնպես մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ և անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության համար խնդիրներ ստեղծելը։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Նման գործողությունները հանգեցնում են լարվածության աճի և չեն նպաստում Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ «Որքան երկար տևի այս իրավիճակը, այնքան երեխաները շատ կզգան հիմնական սննդանյութերի պակասը», - ասվում է հայտարարության մեջ:
2021 թվականի սեպտեմբերին Հայաստանն այս կապակցությամբ Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան։ Դատարանը փետրվարի 22-ին որոշում է կայացրել, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, և դժվար է հասկանալ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, մինչդեռ Ղարաբաղի հայերը չունեն սնունդ, էլեկտրաէներգիա և գազ։
Ռուսաստանը մեծ դեր խաղաց 2020 թվականի պատերազմի  դադարեցման գործում, բայց եթե այս անգամ նոր հակամարտություն սկսվի Բաքվի և Երևանի միջև, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը չեն կարող միջամտել այս ճգնաժամին, քանի որ այս օրերին ներքաշված են ուկրաինական պատերազմի մեջ, և գուցե ավելի մեծ մտահոգություններ ունեն, քան Ադրբեջանի և Հայաստանի պատերազմը: Բացի այդ, այս անգամ դժվար թե Երևանը ընդունի նրանց միջնորդությունը։
Լաչինի շրջափակումը բարդ իրավիճակի մեջ է դրել Ռուսաստանին, Եվրամիությանն ու ԱՄՆ-ին։ Ռուսաստանի իմիջը Հայաստանում լուրջ հարված ստացավ, քանի որ հայերը հասկացան, որ Մոսկվան չի կարող գործ ունենալ Լաչինի միջանցքը փակող նույնիսկ մի քանի հարյուր ցուցարարների հետ: Շատերը կարծում են, որ Ռուսաստանը չի ցանկանում վերջ տալ շրջափակմանը, քանի որ ավելի շատ է գնահատում իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, քան Հայաստանի հետ դաշինքը։
Ստեղծված իրավիճակը կարող է թվալ, թե ձեռնտու է Արևմուտքին, սակայն շրջափակումը վնաս է հասցրել նաև Եվրամիության և ԱՄՆ-ի հեղինակությանը: Հայաստանում շատերի համար հարց է առաջանում, որ եթե ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջնահերթության մասին բոլոր խոսակցությունները լուրջ են Արևմուտքի համար, ապա ինչո՞ւ է յուրաքանչյուր արևմտյան երկիր կամ Եվրամիություն մեղադրում Ադրբեջանին միջանցքը փակելու մեջ։
Այսպիսով, երբ արևմուտքի և Ռուսաստանի պատկերը խեղաթյուրված է, և նրանց մտադրությունները կասկածի տակ են դրվում, ղարաբաղյան տարածաշրջանում հակամարտության դեպքում ոչ մի հզոր միջնորդ չի կարողանա վերջ տալ այդ հակամարտությանը և այն կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի: