Թուրքիան ակնհայտորեն ավելի է ներգրավվում հարավկովկասյան զարգացումներին․ Պետրոսյան
(last modified Mon, 07 Aug 2023 16:18:27 GMT )
Օգոստոս 07, 2023 19:48 Asia/Tehran
  • Թուրքիան ակնհայտորեն ավելի է ներգրավվում հարավկովկասյան զարգացումներին․ Պետրոսյան

Թուրքիան ակնհայտորեն ավելի է ներգրավվում հարավկովկասյան զարգացումներին:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Թուրքիան ակնհայտորեն ավելի է ներգրավվում հարավկովկասյան զարգացումներին

Ստեղծված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում Թուրքիան նպատակային կերպով և անընդհատ խորացնում է հետաքրքրությունն ու ներգրավվածությունը հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվող գործընթացների հարցում։ Միանշանակ է, որ Անկարայի նպատակը տարածաշրջանում օբյեկտիվորեն թուլացող ռուսական ազդեցությունը թուրքականով լցնելու քաղաքական ուղեգծի առաջմղումն է։ Ընդ որում, այս ուղեգիծն իրակականացում է և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի միջև մանևրի թուրքական հայտնի գործիքակազմով։

Որպես նշվածի վառ ապացույց, ոչ միայն անցած 2 ամիսների, այլ անգամ սկսվող շաբաթվա ընթացքում Թուրքիայից արտահոսած ուշագրավ քարոզչական թեզերն են։

Տարածաշրջանին այսօր անդրադարձել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, նաև Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է ներառված Թուրքիայի կառավարության այսօրվա նիստի, ինչպես նաև ակնկալվող Էրդողան-Պուտին բանակցությունների օրակարգերում։ Բացի այդ, բավականաչափ ուշագրավ հրապարակումներ են տեղ գտել թուրքական իշխանամերձ մամուլում, որոնք, տվյալ դեպքում, հաստատ պատահական չեն»։

panorama.am