Պատերազմի մասնակից ազատամարտիկները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց
https://parstoday.ir/hy/news/armenia-i204246-Պատերազմի_մասնակից_ազատամարտիկները_բողոքի_ակցիա_են_անում_Կառավարության_դիմաց
«Խաչակիրներ» ջոկատի անդամներն այսօր՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են իրենց տրամադրել անհրաժեշտ զինամթերք Լաչինի միջանցքի բացելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2023 13:23 Asia/Tehran
  • Պատերազմի մասնակից ազատամարտիկները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց

«Խաչակիրներ» ջոկատի անդամներն այսօր՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են իրենց տրամադրել անհրաժեշտ զինամթերք Լաչինի միջանցքի բացելու համար։

«Բոլորս ենք մեղավոր այս վիճակի համար։ Պատերազմ ունեցանք՝ մի քանի ամսից մոռացանք, տղաները վառվեցին, ոչ մեկը չասաց՝ ինչու վառվեցին։ Դա էլ մոռացանք։ Զոհին մի քանի օր հիշում ենք հետո մոռանում։ Մեզ հարցրե՞լ են, որ խաղաղության պայմանագիր են ուզում կնքել։ Ոչ մեկս համաձայն չենք, որովհետեւ անինքնասեր չենք։ Այս ամենի վերջը պետք է տանք, այլ տարբերակ չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։