Սանոսյանն Իրանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i204340-Սանոսյանն_Իրանի_նորանշանակ_դեսպանի_հետ_քննարկել_է_համատեղ_ծրագրերը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 10, 2023 08:18 Asia/Tehran
  • Սանոսյանն Իրանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։ «Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են, բայց առկա է մեծ ներուժ այլ ուղղություններով ևս հարաբերությունները զարգացնելու, խորացնելու համար»,-ասել է նախարարը՝ ընդգծելով հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարը կարևորել է ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։

Ընդգծել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն։

Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վրաբերող հարցեր։