Ըստ Թրենդ գործակալության՝ Հայաստանը զորքեր և զինտեխնիկա է տեղափոխում դեպի Լաչին
Օգոստոս 12, 2023 14:24 Asia/Tehran
«Թրենդ» լրատվական գործակալությունը պատկերներ է հրապարակել՝ պնդելով, որ հայկական զինված ուժերը ավելի շատ զորքեր ու զինտեխնիկա են տեղափոխում դեպի Լաչինի շրջան։
«Pars Today»-ի հայերեն բաժնի հաղորդմամբ, Թրենդը հավելել է, որ այս պատկերները տեսագրվել են դիտարկման սարքավորումների միջոցով, որտեղ երևում են Հայաստանի զինված ուժերին պատկանող մի քանի «Կամազ» մարտական մեքենաներ, հրետանային միավորումներով ու զինամթերքի բեռնատարներով, զինվորական անձնակազմով ու հրամանատարությամբ հանդերձ, որոնք շարասյունի տեսքով շարժվում են դեպի Լաչին։
«Թվում է, թե Հայաստանի զինված ուժերը սահմանագծում նոր սադրանքների են պատրաստվում»- պնդել է Trend լրատվական գործակալությունը: